Կայքի միջոցով փոխանցում կատարելիս ձեզանից կարող է պահանջվել որոշակի տեղեկություններ տրամադրել ֆինանսական աջակցություն ստացողի հետ, ներառյալ՝ ձեր կրեդիտ քարտը/ ձեր ֆինանսական տեղեկատվությունը և կոնտակտային տվյալները:
Երբ որոշում եք անանուն մնալ, ապա թաքցվում է միայն ձեր անունը գործունեության հանրային ուղիներից, և ոչ թե փոխանցումների հիմնական ստացողից:
Մենք ավտոմատ կերպով այն ինդեքսավորում ենք ձեզ համար սահմանված առանձին պրոֆիլում, որտեղ գրանցվում են ձեր կոնտակտային տվյալները: Այս տեղեկատվությունը մնում է գաղտնի հանրության համար, բայց մեր կողմից օգտագործվում է մարկետինգային նպատակներով:
Հավաքում ենք կրեդիտ քարտի մասին տեղեկատվություն այն ժամանակ, երբ կատարում եք որոշակի տեսակի գործարքներ, որոնք վճարում են պահանջում: Մեր կողմից հավաքագրված կրեդիտ քարտի տեղեկատվությունն անցնում է մեր երրորդ կողմի՝ ծառայություններ մատուցողի կողմից իրականացված նշագրման գործընթացով և ուղղակիորեն չի պահվում մեզ մոր: Այս տեղեկատվությունն օգտագործվում է միայն գործարքն իրականացնելու և ցանկացած կրկնվող կամ երաշխավորված նվազագույն փոխանցումներ կատարելու համար, որի հետ համաձայնել եք:
Ընտրելով «ամսական աջակցություն»՝ դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որ ձեր նշած գումարը ամսական գանձվելու է ձեր նշած բանկային հաշվից՝ առանց ձեր լրացուցիչ համաձայնության յուրաքանչյուր գանձման համար:
Սա համարվում է որպես ձեր կողմից տրամադրված վճարման կարգադրություն այն բանկին, որը սպասարկում է ձեր հաշիվը ձեր հաշվից նշված գումարի ամսական հավաքագրման և ՄԻՀՐ Մշակութային Կրթամարզական Հասարակական կազմակեպրության բանկային հաշվին փոխանցման համար, որն էլ իր հերթին կուղղի այդ միջոցները հասնելու կազմակերպության զարգացման ծրագրով նախատեսված նպատակներին: